Ամբողջ հարցը սերերի մեջ է. դու քաղաքիդ գողտրիկ անկյուններն ու պուրակներն ես սիրում, նա երազում է հարուստ քաղաքների բուտիկների մասին: Դու լեռներիդ մշուշապատ գագաթներն ես սիրում, նա երազում է թանկարժեք լեռնային հանգստավայրերի մասին:
Կա հստակ մեդիա, PR օրինաչափություն. հանրային որևէ գործընթացի PR-ին նիկոլի ներգրավումը փաստում է մեկ բան՝ ուրեմն տվյալ թեման առաջ տանելու գործերը վատ են, իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի բոյկոտի թեման հստակ հաջողություն է արձանագրել:
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության կարևորագույն բաղադրիչ փաստաբանական գործունեությունն ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում փաստաբանական գործունեության հարկային բեռն ավելացավ մոտ 6 անգամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովն ընդունեց մեկ օրվա մեջ:
Իմ համար հայերենն այլատառ գրելը նույնն ա, ինչ ճաշի գդալով հաց կտրելը։ Ախր, անհարմար ա, գդալը բորշի համար ա, իսկ հաց կտրելու համար դանակ կա։ Տենց էլ այլատառ հայերենն ա՝ քրքրված, քչփորված հայերեն։ Իսկ կարդալն անտանելի դժվար ա։
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը, ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր հարկաստեղծ Արման Պողոսյանը երեկ հանդիպել էին փոքր միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին և քննարկել հարկային նոր փոփոխությունները։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...